National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.11.2022
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի 2023 թ.  բյուջետային հայտում կատարվել են նվազեցումներ: Այս մասին տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 2-ի ԱԺ պետական-իրավական հարցերի  ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:

Վահան Նարիբեկյանի խոսքով «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի ծախսային հայտը կազմել է 7,1 մլրդ դրամ, 2023 թ. պետական բյուջեի նախագծով ԱԺ-ին առաջարկվում է հատկացնել 6,9 մլրդ դրամ:

«ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար հայտով նախատեսվել է 5,9 մլրդ դրամ, նախագծով՝ 6,1 մլրդ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ դրական տարբերությունը պայմանավորված է 2023 թ.  հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառմանն ուղղվող հատկացումները հայտով կկազմեն 167,2 մլն դրամ, իսկ նախագծով՝ 160,9 մլն դրամ: Տարբերությունը պայմավորված է որոշ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների անդամակցության վճարների տարադրամի կուրսի փոխանակման տարբերությամբ:

Ազգային ժողովի պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսվում է հատկացնել 1,3 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության բարելավման համար՝ 127,4 մլն դրամ:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» ծախսային միջոցառման իրականացման համար նախատեսվել է 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի դերի բարձրացման համար ուղղված միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 65 մլն դրամ, ԱԺ շենքային պայմանների բարելավվման համար՝ 20 մլն դրամ, տրանսպորտային միջոցներով ապահովածության բարելավման համար՝ 300 մլն դրամ:

Վահան Նարիբեկյանը, անդրադառնալով 3 միջոցառման ֆինանսավորման նվազեցմանը, հայտնել է իր անհամաձայնությունը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցը վերաբերել է խորհրդարանի շենքային պայմանների մատչելիությանը: Նա ընդգծել է, որ քաղաքացիների կարծիքով Ազգային ժողովի շենքի մատչելիությունը միայն իր համար է ստեղծվում, այնինչ այդպես չէ:

Վահան Նարիբեկյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ նախնական քննարկման փուլում նախատեսվել էր մոտ 100 մլն դրամ հատկացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար ԱԺ շենքի մատչելիության ապահովմանը, սակայն առկա է խնայողության գաղափարը: Նա ընդգծել է, որ դա կարվի մասնակի՝ ԱԺ միջոցների հաշվին: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2024 թ. հնարավոր կլինի հիմնովին հարցը լուծել:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am